|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հայտնի դերասան, լուսահոգի Խաչիկ Նազարեթյանի որդին` Վահրամ Նազարեթյանը, «ՖԲ» իր էջում տեղադրել է «Բացեք Ձեր աչքերը» հեռուստաներկայացումը և գրել. «Այն ժամանակ մոտ 10 տարեկան էի: Հիշում եմ, թե ինչպես ամբողջ Երեւանը սրտին մոտ ընդունեց, որ մեր ընտանիքը նույնպես շուտով հեռանալու է: Այն ժամանակ դա դավաճանություն էր համարվում: Տաքսիների վարորդները սկսեցին խոսել, թե իրենք անձամբ Նազարեթյաններին տարել են օդանավակայան եւ այլն: Նազարեթյանի խաղում այնպիսի ատելություն կար Խորհրդային միության նկատմամբ, որ նույնիսկ կոմունիստները 2-3 անգամ կանչել ու զրուցել են նրա հետ: Այո, նա չէր սիրում խորհրդային իշխանությունը…, սակայն այդպես էլ ոչ մի տեղ չմեկնեց…
Հ.Գ. «Բացեք Ձեր աչքերը» հեռուստաներկայացումը մի ընտանիքի պատմություն է, որը «հալոցքից» հետո վերագաղթում է Ֆրանսիա: 1970-1978 թվականներ: Հայաստանից արտասահման վերադարձան ավելի քան 100 հազար արեւմտահայեր»:
«Բացեք Ձեր աչքերը»` 2-րդ մաս