Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնայտ է, որ ոստիկանները իրենց լիազորություններից դուրս են գալիս, ոստիկանությունը դարձել է քաղաքական գործիք, իհարկե, այն ամենն ինչ կատարվում է՝ իրավաչափ չէ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց փաստաբան Վարազադատ Հարությունյանը՝ անդրադառնալով ոստիկանների կողմից Կիրանց տանող ճանապարհը փակելու և քաղաքացիների մուտքը Կիրանց արգելելու մասին։
«Այս գործողությունները վկայում են, որ գործող վարչախումբը վախեցած է, բայց նաև այս գործողությունները միտում ունեն վախեցնելու քաղաքացիներին, բայց պետք է հասկանան, որ այս գործիքն էլ չի աշխատում։ Արդեն որերորդ դեպքն է բիրտ ուժ են կիրառում, բայց մարդիկ չեն վախենում, ինչի՞ց վախենան, ի՞նչ որոշում կայացնեն՝ չպայքարե՞լ հարենիքի համար ու թույլ տան, որ Փաշինյանը շարունակի անել այն, ինչ անո՞ւմ է։ Մայիսի 9-ին 60 000 մարդ էր հավաքվել, հո 60 000-ի նկատմամբ էլ ուժ չեն կիրառելու», նշեց Հարությունյանը։
Նա նշեց, որ բազմաթիվ են մարդիկ, որոնց 2 և ավելի անգամ են բերման ենթարկում, բայց նրանք էլի գալիս են ակցիաների։ «Սա լավագույն վկայությունը չէ՞, որ այս գործիքը չի աշխատում, որ պայքարողը պայքարում է, նման մարդկանց հնարավոր չէ հետ պահել պայքարից։ Ադեկվատ մարդկաց դա չի կանգնեցնում, հիմա 14 հոգի են բերման ենթարկել։ Նրանց մեղադրում են ոստիկանի իրավական պահանջին չենթարկվելու մեջ, ես ինչ հիշում եմ՝ ոստիկանությունը այս նորմով է մարդկանց բերման ենթարկում, բայց գերակշիռ մեծամասնությունն այդ գործերի դատարանում պարտվում է։ Արդեն մի քանի տասնյակ միայն «Զանգ» շարժման դեպքերից ունենք, որոնցով ոստիկանությունը պարտվում է, սեպտեմբերյան դեպքերով ունենք գործեր, որտեղ դատարանը գտել է, որ ոչ իրավաչափ վարչարարություն է իրականացվել, կամ պահանջը օրինական չի եղել, կամ ընդհանրապես պահանջ չի եղել, կամ եթե անգամ պահանջ է եղել, օրինակ, գալիս ասում են՝ փողոցից դուրս եկեք, փողոցը մի փակեք, մարդիկ դուրս են գալիս, բայց մայթին կանգնած ժամանակ ոստիկանությունը բռնում է, բա պահանջ էիք ներկայացրել, որ փողոցը բացի, բացել է, ինչի՞ եք բռնում»։
Դիտարկմանը, թե ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս անցնել Կիրանց, մինչդեռ Տավուշի մարզի ոստիկանապետը «Հ1-ի» լրագրողին էր փորձել անցկացնել՝ փաստաբանը պատասխանեց. «Եթե էլի «Անասնաֆերման» հիշենք, կասեն էլի «Անասնաֆերման», խայտառակություն է»։
Աղբյուր` Փաստինֆո