|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Հայաստանում ՌԴ դեսպանատան շենքի առջև բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ ու խաղալիքներ են թողնում` ի հիշատակ ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով զոհվածների: Դեսպանատան առջև դրված ծաղիկների մոտ դրված է հետևյալ գրությունը` «Կեմերովո, մենք քեզ հետ ենք»:
Հիշեցնենք, որ մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով զոհվել է 64 անձ, որոնցից 41-ը` երեխաներ: