Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա, որտեղ բանակցություններ է վարել Էրդողանի հետ: Վրաստանի եւ Թուրքիայի ղեկավարները վերջին անգամ հանդիպել են 2023 թ-ի աշնանը։ Էրդողանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում զրուցել է Կոբախիձեի նախորդի՝ Ղարիբաշվիլիի հետ: Եթե խոսենք բարձր մակարդակի երկկողմ այցերի մասին, ապա Վրաստանի վարչապետը վերջին անգամ հարեւան երկիր այցելել է 2021 թ-ին։
Ի դեպ, սա խորհրդանշական նրբերանգ է։ Երկու երկրների միջեւ բարձր մակարդակի շփումները, չնայած Անկարայի կողմից Թբիլիսիի նկատմամբ այսպես կոչված «փափուկ ուժի» կիրառման հաջողության մասին ռուս եւ արտասահմանյան վերլուծաբանների՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա Բաքու -Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական էներգետիկ հաղորդակցության, Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարի, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա գրեթե ռազմաքաղաքական դաշինքի ի հայտ գալու մասին հագեցվածությամբ դատողությունները համակարգային բնույթ չեն ստացել։ Պատճառն այն է, որ Վրաստանը, կորցնելով վերահսկողությունը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ 2008 թ-ի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմի արդյունքում, սկսեց բախվել նաեւ Թուրքիայի «սողացող էքսպանսիայի» գործոնին մի շարք շրջաններում (Աջարիա, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քարթլի եւ Կախեթիա)։ Ընդ որում, հաշվի առնելով Վրաստանի բարդ տնտեսական իրավիճակը, Թուրքիան իր «նախագծերի» հիմքում դրել եւ դնում է նախ եւ առաջ տնտեսությունը, թեեւ Վրաստանում արտադրության ոլորտում լուրջ ներրումներ թուրքերը, չգիտես ինչու, մինչ օրս չեն արել։ Ուստի, հայտնվելով «աշխարհաքաղաքական աքցանի» մեջ, Վրաստանն ակտիվորեն շեղվում էր դեպի արեւմուտք՝ օգտագործելով Կասպյան էներգառեսուրսները արեւմտյան շուկա հասցնելու հարցը՝ շրջանցելով Ռուսաստանը՝ հանդես գալով որպես կամուրջ Կովկաս–Կասպյան եւ մերձավորարեւելյան տարածաշրջանների միջեւ։ Համարվում էր՝ նման սխեմայում Արեւմուտքը կարող է դառնալ նրա անվտանգության եւ կայունության երաշխավորը։ Ահա թե ինչու Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի շփումները միշտ պայմանավորված են եղել աշխարհաքաղաքական կոնյունկտուրային նկատառումներով։ Եվ Կոբախիձեի ներկայիս այցն Անկարա այս առումով բացառություն չէր։
Բանն այն է, որ Վրաստանի խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո Արեւմուտքը սկսել է սպռնալ նրան ԵՄ - ին ինտեգրման գործընթացի դադարեցմամբ, տարբեր պատժամիջոցներով, այդ թվում նաեւ առեւտրատնտեսական հարաբերութոյւնների ոլորտում։ Ճիշտ է՝ այս կապակցությամբ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությունը դեռեւս չի հայտարարել արտաքին քաղաքականության վեկտորը դեպի արեւելք փոխելու մասին, սակայն դրանք շատ մոտ են «հատման գծին»։ Ընդ որում, եթե նախկինում միայն Ռուսաստանն էր միակ երկիրը, որը Վրաստանի իշխանություններին բարոյական աջակցություն է հայտնում, այժմ այդ մասին հայտարարել է նաեւ Էրդողանը: «Մենք եւս մեկ անգամ ընդգծեցինք Թուրքիայի վճռական աջակցությունը Վրաստանին, ցանկանում եմ՝ իրադարձությունները բարեհաջող ավարտվեն Վրաստանի ժողովրդի համար»։ Ավելին՝ նա Վրաստանին խոստացել է օգնել ընդլայնել մասնակցությունը տարածաշրջանային առեւտրին եւ ներդրումային գործունեութայնը, երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը հասցնել 5 միլիարդ դոլարի:
Բացի այդ, նա հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի դասավորվածությունը եւ Ռուսաստանի դերն ու դիրքերը՝ մոտենալով նաեւ իր հայտարարած 3+3 ձեւաչափի (Ռուսաստան, Իրան ,Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան ,Վրաստան) գործնական իրագործմանը՝ առանց Արեւմուտքի մասնկցության Անդրկովկասում անվտանգության համակարգ ստեղծելու համար։ Նախկինում Վրաստանը խուսափում էր այդ ուղղությամբ աշխատանքներին մասնակցելուց, բայց հիմա ամեն ինչ կարող է արագ փոխվել եւ այն կարող է դառնալ արդյունավետ ռազմավարական տարանցիկ բուֆեր նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ։ Թուրքիան նաեւ շահագրգռված է խոչընդոտել Սեւ ծովի ավազանում իր ռազմական ներկայությունն ու այլ ազդեցությունն ուժեղացնելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ձգտմանը, եւ նման նպատակին հասնելու համար գնում է Ռուսաստանի հետ համագործակցության՝ տարածաշրջանային ուժեղ առաջնորդի դերի հավակնությունների ֆոնին։ Դիրքորոշումը խորացնում է նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի բոլոր ուժերն ու միջոցները նման խնդրի լուծման համար, ինչպես նաեւ տարածաշրջանի վրա ճնշման տարաբնույթ լծակներ։ Բացի այդ, արդեն ձեւավորված թուրք-ռուսական սերտ տնտեսական կապերը սահմանափակում են Թուրքիայի համար բաց մանեւրի եւ գործողությունների հնարավորությունը՝ ի վնաս երկկողմ հարաբերությունների։ Ահա թե ինչու է Կոբախիձեի այցն Անկարա ժամանակին եւ կարեւոր։ Վրաստանը վերադառնում է »մեծ քաղաքականություն»։
Տարասով
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի