Հայոց եկեղեցին օգնության ձեռք է մեկնում քեսաբահայությանը
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ հայտնում է, որ Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաշվեհամարին` ի զորակցություն քեսաբահայության: