կարևոր
1960 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-24 15:32
Քաղաքական

«ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք»․ Կոպիրկին

«ՌԴ-ՀՀ հարաբերություններն ավելի հասուն են դարձել, բայց տանգոյի համար 2 հոգի է պետք»․ Կոպիրկին

«Ռուսաստանը աջակցում է տարածաշրջանում իրական խաղաղության և բարգավաճման հանգեցնող ցանկացած քայլի»,- «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Մոսկվայի դիրքորոշմանը՝ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ: Նա հավելել է, որ ռուսական կողմը դեռևս որևէ կոնկրետ տեղեկատվություն չունի դրա իրականացման վերաբերյալ և որ հարցը քննարկվում է գործընկերների հետ բարձր մակարդակի երկխոսության ընթացքում:

«ՌԴ-Հայաստան հարաբերություններն ավելի հասուն են դառնում, բայց դա չի նշանակում, որ որևէ տարաձայնություն չկա։ Հասունությունը վերաբերում է երկրների կենսական, տնտեսական, սոցիալական շահերին։ Դրա համար էլ քննարկումներ են ընթանում։ Դա նորմալ է: Գլխավորն այն է, որ պետք է շարժում լինի երկու կողմից: Հիմա սիրում են տանգոյի փոխաբերությունը: Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ այս պարագայում: Դա հենց դրա մասին է։ Հայ-ռուսական երկխոսության կարևոր հարթակ է Եվրասիական տնտեսական միությունը, որը Երևանին իրական տնտեսական օգուտներ է բերում՝ ի տարբերություն ԵՄ-ին անդամակցելու մշուշոտ հեռանկարների։ ՀՀ իշխանությունները դեռևս հետաքրքրություն են ցուցաբերում ԵԱՏՄ–ի նկատմամբ, և Մոսկվան գնահատում է այս դիրքորոշումը ու միշտ պատրաստ է սերտ համագործակցության և աջակցության»,- ասել է դեսպանը։