| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            2023 թ. փետրվարին Վրաստանի իշխանությունները, միանգամայն արդարացիորեն փորձելով կանոնակարգել օտարերկրյա ցանցի գործունեությունը սեփական երկրում, հանդես եկան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման նախաձեռնությամբ:
Ինչպես և սպասելի էր, Արևմուտքի բազմաթիվ երկրներում գործող նմանատիպ օրենքն անվանվեց իբրև «ռուսական օրենք», և սկսվեց փոթորիկը՝ մեկ բաժակ ջրում:
Վրաստանի իշխանությունները դրանից մի քանի օր անց կատարեցին շախմատային հաջողված քայլ՝ դաշտ բերեցին «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի 2-րդ տարբերակը, որն ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՒՂՂԱԿԻ ՊԱՏՃԵՆՆ ԷՐ:
Որպեսզի տրագիկոմեդիան պարզ լինի՝ նորից ասենք՝ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ՊԱՏՃԵՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՌՈԻՍԱԿԱՆ ու... փողոց դուրս բերվեցին մարդիկ հերիք չէ, դեռ մի բան էլ օրենքի ընդունումը դատապարտվեց նույն Արևմուտքի կողմից...
Նույնը կատարվում է Վրաստանում ուղիղ 1 տարի անց՝ այս օրերին:
Բագրատ Սրբազանի գլխավորած գոութենաբանական շարժումը արևմտյան ցանցի արգասիք Փաշինյանի իշխանությունը ՆՈՒՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՈՒ ՆՈՒՅՔԱՆ ԿԱՏԱՂԻ ՄՈԼՈՒՑՔՈՎ հայտարարում է իբրև ռուսական շարժում:
Ամեն ինչ այնքան պարզ է. տերերը նույնն են, երկիրն արևմտաթուրքական ազդեցության գործակալներով քայքայելու ծրագիրը՝ նույնպես: Վրաստանը, թեև ցնցումներով, կարծես կարողանում է ջարդել այդ համակարգ-հրեշի գլուխը: Թե ինչ տեղի կունենա ՀՀ-ում՝ պարզ կլինի շուտով:
Վահե Սարգսյան