Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այսօրվա իշխանությունները տանում են երրորդ հանրապետության կործանմանը»,- Անկախության Հռչակագրի 34-րդ տարեդարձին նվիրված ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների հավաքին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա նշեց, որ այս Հայաստանի Հանրապետության հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններն էին։
«Անկախության հռչակագիրը ոչ միայն սկիզբ դրեց Հայոց անկախ պետականության վերականգնմանը, այլ նաև ուղենշեց այն հիմնական քաղաքական սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվեց ՀՀ անկախ Հանրապետությունը։ Հիմնական սկզբունքներից առաջինը համահայկական նպատակների իրականացումն էր։ ՀՀ-ն միայն 29 հազ․ 742 քկմ-ի վրա ապրող հայերի, հայաստանցիների հայրենիքը չէր, հռչակվեց, որ դա համայն հայերի հանրապետությունն է։ Այս ՀՀ-ի հիմքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետություններն էին։ Այսօր ՀՀ-ի իշխանությունները, սեպ խրելով Հայաստանի, Արցախի հանրապետությունների և սփյուռքահայության միջև, փորձում են պառակտել մեր ազգը։ Ո՛չ, հայ ժողովուրդը ունի համահայկական նպատակներ, հայոց պետականությունը Արցախի հանրապետության և Հայաստանի Հանրապետության վերամիավորումը ուղենիշ հռչակող պետություն է և այդ ընթացքից հնարավոր չէ մեզ շեղել»,-ասաց Արթուր Խաչատրյանը։