կարևոր
1585 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-05-05 10:54
Հասարակություն

Արդ, թե ունակ եք, միացեք Բագրատ Սրբազանի պայքարին. քանդակագործը՝ հերոսածին մայրերին

Արդ, թե ունակ եք, միացեք Բագրատ Սրբազանի պայքարին. քանդակագործը՝ հերոսածին մայրերին

Քանդակագործ Արթուր Գևորգյանը կոչ-խնդրանքով դիմել է հերոսածին մայրերին.

«Երբեք չեմ կարողացել նայել ձեր աչքերի մեջ, քանի որ շատ լավ հասկանում եմ, թե ի՜նչ խորը ցավերի միջով եք անցել։

Եւ երբեք չեմ պատկերացնում, որ կկարողանամ բառ ասել Ձեզ։

Բայց օրվա իշխանությունն իր վարած քաղաքականության արդյունքում Ձեր որդիների թափած արյան դիմաց, երկիր ու հող է հանձնում, ինչը մեր հերոս տղեքն ու ընկերները չէին ուզենա և կընդվզեին։

Արդ, թե ունակ եք, միացեք Բագրատ Սրբազանի պայքարին, որպեսզի վերաարժևորվի Ձեր որդիների թափած արյունը և փառավորվի ամեն մեկի արածը։

Պահն այնպիսին է, որ Ձեզից յուրաքանչյուրի խոսքը դառնալու է ամենաազդեցիկը, իսկ որոշումը լինելու է պատմական։

Ձեր որոշման արդյունքում է, որ շարունակվելու է մեր հերոսների պայքարը հանուն վաղվա' խաղաղ ու մեծ Հայաստանի»։