Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկված հարցազրույցում հնչեցրած հայտարարություններից մեկին:
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Իմ՝ վարչապետ դառնալուց հետո չի եղել գեթ մի դեպք, որ բանակն ասի՝ էսինչ բանը մեզ պետք է, ու մենք ասենք՝ փող չկա: Ու էդքան շահարկվող ՍՈՒ-30-ները դրա վառ ապացույցն են»,- «Հանրային»-ի հարցազրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էս լո՞ւրջ: Կլինի ես ասեմ ի՞նչ է պետք: Գուցե էդ դեպքում մի քիչ ես էլ իմ վաստակն ու իմ նման լիքը մարդիկ իրենց վաստակածը խնայեն:
Վրանները դուք եք գնել, ամրաշինական աշխատանքները դուք եք արել, ջերմադիտակներ ու գիշերային տեսահսկման սարքեր դուք եք գնել, զրահաբաճկոնների մասին էլ չասեմ և այսպես շարունակ (թվելու չի):
Լավ կլինի լռե՛ք և ոչինչ չխոսեք այս մասին, որ մենք էլ լուռ ու մունջ մեր վարկերը փակենք»: