կարևոր
1423 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-26 22:09
Քաղաքական

Զարեհ Սինանյանը պետք է պատասխան տա. նույնիսկ բացահայտ թուրքամետ օտարազգի գործիչները չեն համարձակվել այս լեզվով խոսել ՀՅԴ-ի մասին. Նժդեհ Գարագավորյան

Զարեհ Սինանյանը պետք է պատասխան տա. նույնիսկ բացահայտ թուրքամետ օտարազգի գործիչները չեն համարձակվել այս լեզվով խոսել ՀՅԴ-ի մասին. Նժդեհ Գարագավորյան

Հանրային ռադիոյի եթերում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է, թե Սփյուռքի հետ խզում չկա, ընդհակառակը, հիմա ավելի ակտիվ շփումներ են ընթանում, և, որ ՀՅԴ-ն Սփյուռքում աշխատում է Հայաստան պետության դեմ:

Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը զարմացած չէ Զարեհ Սինանյանի հայտարարություններից:

«Ուրիշ բան պետք չէ ընկալել Զարեհ Սինանյանից և նրա նմաններից, որոնք միայն ու միայն պառակտիչ, հանձնվողական և ապազգային, հակապետական գործի վրա են: Զարեհ Սինանյանը ոչ մի տեղ հաջողություն չի արձանագրել, այսքան տարի փորձել է միայն հարվածել մեզ և, ինչպես ինքն իր խոսքում ընդունում է՝ մենք պինդ ենք, կանգուն ենք, և մեր կազմակերպական կառույցն արթուն պաշտպանում է հայ ազգի շահերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով՝ Սինանյանը «լկտիաբար շարունակեց ծածկել դավաճան իշխանությունների որդեգրած հակասփյուռք հեռանկարը», որտեղ Սփյուռքը տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ:

«Զարեհ Սինանյանը, անտեսելով ՀՅԴ ներդրումը` Հայաստանի արտաքին քաղաքական ոլորտում առաջխաղացում արձանագրելու, մեզ անվանում է երրորդ ուժի ենթակա: Իրենք Թուրքիայի և Ադրբեջանի հստակ և պարզ դեսպաններն են Երևանում: Իրենք ամեն օր կրկնում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է, և կարծում են, որ մենք էլ ապրում և գործում ենք նույն հոգեվիճակով, բայց դա այդպես չէ. մեր 130 տարվա պատմությունը ցույց է տվել, որ մենք լինում ենք այնտեղ, որտեղ ազգային, պետական շահն է»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: