|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Գյումրիում «հպարտ քաղաքացու օրվա» առիթով նախատեսված տոնակատարությունը ձախողվել է։ Ինչպես պարզվել է՝ ժողովրդին ոչ այդ հնարածին տոնն է հետաքրքրել, ոչ էլ գյումրեցիները ցանկություն են ունեցել մասնակցելու այդ «կարևոր» տոնին։ Հայտնել էինք, որ համերգային ծրագրին ներկա է եղել հազիվ 30-40 մարդ։
Մարզերից ստացված լուսանկարներից և տեղեկություններից պարզ դարձավ, որ Փաշինյանի հնարած այդ արհեստածին օրվա տոնակատարությունը տապալվել է նաև Վանաձորում, որտեղ վարչական հսկայածավալ ռեսուրսների կիրարկումն անգամ չի տվել ցանկալի արդյունք. վանաձորցիները չեն ներկայացել փաշինյանական խրախճանքներին, որոնք իշխանությունը կազմակերպել է տավուշյան ճգնաժամի օրերին մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով։