Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Գյումրու օր» տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ: Տոնը կրելու է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ:
Գյումրեցի արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Գյումրի, իմ սեր» շարքի գծանկարներից մեկը, որպես լոգոտիպային հետնանկար, արդեն տարածվում է համացանցում: Տոնի առթիվ Գյումրին հանդես կգա նաև խաղաղության ու սիրո յուրօրինակ կոչով. «Գյումրեցի երիտասարդների խանդավառ մի խումբ երգ է նվիրում քաղաքին: Այդ երգով ասում ենք . «Թո՛ղ լռեն աշխարհի բոլոր թնդանոթները, որպեսզի երկինքներն արևների տուն դառնան»,-ներկայացնելով ծրագիրը՝ նշեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը: Երգը կկատարեն «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթի սաները: Ընդհանուր առմամբ, երգն ամբողջովին նվեր է քաղաքին՝ ինչպես երգի բառերն ու երաժշտությունը, այնպես էլ գործիքավորումը, ձայնագրությունն ու ձայանադրումը կատարվել է գյումրիցի երիտասարդների կողմից՝ որպես նվեր քաղաքին: Երգը կունենա նաև տեսահոլովակ:
Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից ու կհեռարձակվի ուղիղ եթերով:
«Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար թեև բարդ է առանց հյուրերի քաղաքի օր նշելը, բայց Գյումրին սիրո, խաղաղության ու բարության օրրան է, ու այս տարի մենք ենք մեր ներսի սերն ու բարությունը ուղարկում աշխարհին»,-ավելացրեց Լիլիթ Թովմասյանը:
Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարան»-ը, «Պատմության թանգարան»-ն ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց»-ի բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: