|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ռուսաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի տոնակատարությունը տեղափոխվում է համացանց կորոնավիրուսի պատճառով: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը:
Ռուսաստանը և Թուրքիան 2020-ին նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Դա տեղի է ունեցել 1920-ի հունիսի 3-ին, երբ Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինը պատասխան նամակ է ուղարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալին, որը նախաձեռնել էր «մշտական կապեր հաստատելու և բարեկամության ամուր հիմք դնելու նախաձեռնությամբ, որը կմիավորի թուրք և ռուս ժողովուրդներին»:
Ռուսաստանը միակ երկիրն էր, որը Աթաթուրքի կառավարությանը տրամադրեց 10 միլիոն ոսկե ռուբլի անվերադարձ օգնություն, ինչպես նաև առաջին պետությունն էր, որը ճանաչեց Թուրքիայի անկախությունը և 1921 թվականի մարտի 16-ին վերջինիս հետ ստորագրեց «Բարեկամության և եղբայրության մասին» Մոսկվայի չարաբաստիկ (հայերիս համար) պայմանագիրը: