|
Փոխարժեքներ
20 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երևանում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-2-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, մայիսի 1-3-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով: