կարևոր
5380 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-12 14:44
Քաղաքական

Առանց հանրաքվեի Հայաստանից որևէ տարածք չի կարող փոխանցվել․ Արծվիկ Մինասյան

«Ալմա-Աթայի հռչակագիր ասված քաղաքական փաստաթուղթը որևէ իրավական հիմք չէ, իրավական հիմքն այն արձանագրությունն է, որն Ադրբեջանը պաշտոնապես իր համար գործողության մեջ է դրել 1993 թվականի սեպտեմբեի 24-ից ։ Այդ արձանագրության երկրորդ մասում հստակ է ասված, որ երկրների համար այս համաձայնագրի կետերը ուժի մեջ են մտնում պաշտոնապես անդամակցելու պահին։ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը 1993 թվականի սեպտեմբերի 24-ին ստորագրում և ուղարկում է ԱՊՀ ռեեստր այս  տվյալները, հեևաբար, Ադրբեջանի համար իրավական հիմք հանդիսացող այս փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 24-ից՝ որպես ԱՊՀ ստեղծման հիմնադիր-փաստաթուղթ։
Նիկոլ Փաշինյանը, երբ վկայակոչում է Ալմա-Աթայի գործընթացը, չի էլ տիրապետում մեծ հաշվով, անգամ եթե դա է հիմք ընդունում, 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը պետք է լինի սահմանազատման հիմքը և դա հիմք ընդունելով պետք է կատարվեն ճշգրտումներ»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։