Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Կրեմլը չի տեսել և չի լսել հայկական կողմից հայտարարություններ տրանսատլանտյան ինտեգրման թեման քննարկելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Մեզ դեռ հայտնի չէ այս հանդիպման ամբողջական օրակարգը, թեև կան որոշակի հաղորդագրություններ այս հարցի վերաբերյալ։ Եկեք սպասենք։ Մենք հայկական կողմից ոչ մի հայտարարություն չենք տեսել կամ լսել, որ նրանք մտադիր են քննարկել տրանսատլանտյան ինտեգրման թեման։ Առայժմ մենք ելնում ենք դրանից»,- ուրբաթ լրագրողներին ասել է Պեսկովը։