|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Թուրքիայի և Իրաքի միջև՝ ջրային պաշարների համատեղ բաշխման և օգտագործման վերաբերյալ բանակցություններն անցել են դրական մթնոլորտում և հետագայում դրա շուրջ համատեղ համաձայնագիր կնքելու տեսալակով: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալություն` Իրաքի կառավարության մամլո ծառայության հղումով:
Թուրքական և իրաքյան պատվիրակությունների միջև հանդիպումն անցել է Բաղդադում` Իրաքի ջրային ռեսուրսների նախարար Ջեմալ Ադիլի, գյուղատնտեսության և ջրային պաշարների կոմիտեի նախագահ Սելամ աշ Շեմրիի նախագահությամբ և Թուրքիայի նախագահ` Իրաքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Վեյսել Էրօղլուի մասնակցությամբ:
Կողմերը փոխանակել են ջրաբանության և չափագիտության վերաբերյալ տեղեկություններ: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Էրօղլուն Իրաք էր ժամանել Տիգրիս գետի ջրային պաշարների բաշխման հարցով: