Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սև լիճն ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը լուրջ վտանգ է ներկայացնում, որովհետև այդտեղից են ձևավորվում ոռոգման և խմելու ջրի համակարգերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Երկու իրավիճակ ունենք, առաջին՝ Ադրբեջանի զինվորականները ֆիզիկապես ներկա են մեր կոնկրետ տարածքներում։ Երկրորդ՝ նրանք նշանառության տակ են պահում իրենց դիտարկման ներքո գտնվող արոտվայրերը։ Դելիմիտացիայի ու դեմարկացիայի պայմաններում իրավունք չունենք ամբողջը տանենք, մտցնենք քաղաքական, ռազմական կոմպոնենտների մեջ: Մենք մոռանում ենք, որ այնտեղ մարդիկ կան»,-ասաց նա։
Արման Թաթոյանը նշեց, որ սահմանազատման հետևանքով չպետք է խաթարվի սահմանամերձ հատվածներում ապրող քաղաքացիների կյանքը։ Գեղարքունիքում էլ խոշոր ջրահավաք ավազան կա, որը հայտնվել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։
«Ջրային պաշարների հետ կապված լուրջ խնդիր կա»,-ասաց Արման Թաթոյանը։
Նշենք, որ ավելի քան 1000 ադրբեջանցի զինծառայողներ այս պահին Սյունիքում ու Գեղարքունիքում են։ Սև լճի հարակից բարձունքը գրաված՝ նրանք ապօրինի գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում։
Մանրամասն՝ տեսանյութում․