|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ բացասական է վերաբերվում ԵՏՄ բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի նշանակմանը: «Չի կարելի կոռուպցիայի մեջ թաղված պաշտոնյային նշանակել ԵՏՄ բարձր պաշտոնին»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում՝ հիշեցնելով Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված պատմությունները՝ «Նաիրիտ»-ի անհասկանալի պատմությունը, օֆշորային սկանդալը:
Բագրատյանի կարծիքով` Տիգրան Սարգսյանը մարդ է, ով հայտնի է իր կոռուպցիոն հակվածությամբ, մարդ, ով փորձում է սկանդալների մեջ ներքաշել անգամ երկրի նախագահին, և հանկարծ հայտնվում է ԵՏՄ բարձր պաշտոնում: «Ամենայն հավանականությամբ, կդիմենք ԵՏՄ երկրների ղեկավարներին` ասելով` դուք պայքարում էիք կոռուպցիայի դեմ, իսկ Տիգրան Սարգսյանը կոռուպցիայի նկատմամբ հակումներ ունեցող մարդ է»,- ասաց պատգամավորը:
Նա նաև շեշտեց. «Չմտածեք, թե սա նախանձի բան է, պարզապես ինձ զարմացնում են երկրի նախագահի` վերջին ժամանակների որոշումները, որոնք ցույց են տալիս, որ Սերժ Սարգսյանի որոշումները իրականությունից հեռու են, ինքը կորցրել է իրականության հետ կապը»: