Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ինքնորոշման իրավունքի հարգումը և անկախության ճանաչումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միակ արդյունավետ երաշխիքներն են։ Այս մասին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ֆրանսիական հանրային France24 գործակալությանը տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Գլխավորը՝ հարգեն մեր ինքնորոշման իրավունքը, որը մեզ համար անկախության ճանապարհն է: Դա միջազգայնորեն՝ ՄԱԿ-ի բանաձևերով պաշտպանվում է որպես ազգերի ինքնորոշման սկզբունք, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արցախցիների ինքնորոշման, անկախության իրավունքը սակարկման ենթակա չէ, դա հիմնավորված է հենց Ադրբեջանի պահվածքով», - ընդգծել է Հարությունյանը:
Հարությունյանն ասել է, որ ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը. «Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է: Ցեղասպանություն թե էթնիկ զտումներ, մեզ համար տարբերություն չկա. եթե պետք է թողնենք Արցախը, մեզ համար դա հավասարազոր է կոտորվելուն: Հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել այնտեղ, դա մեր իրավունքն է»:
Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը միակողմանի մերժում է երկխոսել միջազգային ձևաչափով:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանը ճնշում է գործադրում Եվրոպայի վրա իր էներգետիկ ռեսուրսներով, բայց Լեռնային Ղարաբաղն ու հայ ժողովուրդն են զոհը։
Արցախի ղեկավարին Փարիզում ընդունել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բոլոր բոլոր խմբակցությունների ղեկավարները: