Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այսօր Երևանի զարգացման տեսլականի և արդյունավետ կառավարման թեմայով քննարկման ընթացքում ՀՅԴ թեկնածու Խաչատուր Ստեփանյանը ներկայացրեց Երևանի զարգացման վերաբերյալ ՀՅԴ տեսլականը` ասելով, որ Երևանը պետք է դարձնել համահայկական կենտրոն: «Մենք Երևանը տեսնում ենք որպես համահայկական կենտրոն, և մեր նախընտրական ծրագրում հատուկ ընդգծում ենք այդ կետը»,- ասաց նա և վստահեցրեց, որ Երևանը կլինի բոլոր հայերի մայրաքաղաքը:
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Տրդատ Սարգսյանը, ներկայացնելով դաշինքի տեսլականը, ասաց, որ Երևանը պետք է դարձնել արժանապատիվ քաղաք: «Պետք է ունենալ արժանապատիվ տրանսպորտ, աղբահանության` արժանապատիվ իրականացման եղանակ, ունենալ հաշվետու քաղաքապետ, ունենալ քաղաքապետարան, որը գործելու է թափանցիկ»,- ասաց Սարգսյանը:
Ժողովրդավարական կուսակցության թեկնածու Արթուր Գասպարյանը առաջնահերթություն է համարում Երևանի քաղաքաշինական, ճարտարապետական դիմագծի պահպանումը: «Պետք է առաջնահերթ զբաղվել վերջին քսան տարվա ընթացքում ապականվածի վերականգնմամբ»,- նշեց նա:
«Լույս» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով թեմային, նշեց, որ նախկինում քաղաքի կառավարումը արդյունավետ չի կատարվել, և քաղաք պարզապես գոյատևում էր, իսկ «Լույս» դաշինքը քաղաքը զարգացող կդարձնի: «Մենք գտնում ենք, որ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը, ունենալով իրավական խոր գիտելիքներ, տարածքային և պետական կառավարման փորձ, կկարողանա համադրել քաղաքային շահերը և քաղաքի կառավարումն առավել արդյունավետ անցկացնել»,- ասաց նա: