կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-06 08:55
Հասարակություն

Սուրիկ Խաչատրյանը պատժել է որդուն՝ մեքենայից զրկելով

Սուրիկ Խաչատրյանը պատժել է որդուն՝ մեքենայից զրկելով
«Ժողովուրդը» գրում է. .«Ժողովուրդ»  թերթը  ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակումների և սահմանային լարվածության թեմայով զրուցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով խոսելով պատերազմի վերսկսվելու վտանգի մասին ասել է, թե իր որդին նույնպես պատրաստ է սահման գնալ։ 


«Նման բաներից խուսափել չի կարելի։ Հավատացե՛ք, Աստված չանի, առանց որդի կարող ես ապրել, բայց առանց հայրենիք չես կարող»,– ասել է Սուրիկ Խաչատրյանը։ 


Հարցին, թե ինչպես է իր որդին սահման պահելու, եթե մեր երկրի համար դժվար օրերին անսթափ վիճակում ավտոմեքենա է վարել քաղաքի մայթերով և ՃՈ աշխատակիցների կողմից տուգանվել 150 000 դրամով, նախկին մարզպետը պատասխանել է. 

«Դե հիմա ջահել տղա է։ Ես ավելի վատ եմ պատժել իրեն, մեքենայից զրկել եմ։ Այդ իրավունքն իրեն տրված չէ, որ քաղաքում արագություն գերազանցի։ Ես իմ պատիժը տվել եմ։ Այդ մեքենան չկա։ Դա էլ պատժի մի ձև է»։