կարևոր
757 դիտում, 41 րոպե առաջ - 2026-09-09 14:20
Աշխարհ

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը․ Զախարովա

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը․ Զախարովա

Վլադիմիր Զելենսկու կողմից Ռուսաստանի հասցեին հնչեցվող «օդային շանտաժին» Արևմուտքի անարձագանք թողնելը նրան դարձնում է Կիևի հանցագործությունների անմիջական հանցակից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։

«Նրանք, ովքեր հովանավորում են Կիևի ռեժիմին, սիրում են հայտարարել միջազգային իրավունքին և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությանը հավատարիմ լինելու մասին, բայց ձևացնում են, թե բառացիորեն չեն նկատում, թե ինչպես է իրենց հովանավորյալը լկտիաբար սպառնում հարձակվել քաղաքացիական ավիալայներների վրա, որոնք կարող են փոխադրել հենց իրենց քաղաքացիներին կամ իրենց հայրենակիցներին կամ իրենց քաղաքացիների ընտանիքի անդամներին։

Բայց մի՞թե սա առաջին անգամն է, որ նրանք չեն նկատում։ Հիմա հարցը նույնիսկ նրանում չէ՝ նկատում են նրանք դա, թե ոչ. նրանք դառնում են նախապատրաստվող ահաբեկչությունների ուղղակի հանցակիցները»,- նշել է Զախարովան։