Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ինչքան Ադրբեջանն ու Թուրքիան մեզ համարում են թշնամի, այնքան Նիկոլի իշխանությունը նրանց համարում է բարեկամ ու փրկօղակ (Ադրբեջանում բացված հայերիս նվաստացնող ռազմական թանգարանը վկա)։ Սրանք ուզում են Հայաստանը նետել թուրք–ադրբեջանական գրկախառնության մեջ, որ արանքում իրենց կաշին փրկեն ու չդատվեն։
Ինչքան ավելի շատ են Թուրքիան ու Ադրբեջանը մեզ համարում թշնամի ու նվաճման ենթակա երկիր, այնքան նիկոլենք նրանց ավելի են համարում են մեր բարեկամը ու այնքան ավելի շատ են ընկնում նրանց ոտները։
Ինչքան շատ են Նիկոլն ու իր թիմակիցները քծնում թուրք–ադրբեջանական զույգին, այնքան նրանք ավելի ամուր են փակում հայ գերիներին։ Ու դժվար չէ ասելը, թե որ կետից է դա սկսվել։
Այս անբարոյականությունը, խայտառակությունը և դավաճանությունը սկսեց այն պահից, երբ Ղարաբաղյան շարժման ալիքի վրա իշխանության գալուց հետո «Ղարաբաղ» անունը կրող կոմիտեի անդամներից ոմանք Ղարաբաղը համարեցին բեռ ու մի հակապետական բանաձև առաջ քաշեցին, ըստ որի՝ Հայաստանի զարգացման բանալիները գտնվում են Անկարայում ու Բաքվում։ Հետևաբար, եզրակացրեցին նրանք, լավ ապրելու և այդ բանալիները ստանալու համար պետք է բավարարել Ադրբեջանին ու Թուրքիային։ Ադրբեջանին բավարարել Ղարաբաղ տալու ձևով, իսկ Թուրքիային՝ Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով։
Նիկոլը գրեթե ավարտին է հասցնում այդ ծրագիրը, դրանից հետո Հայաստանը քարտեզի վրայից կվերանա։
Հայաստանը պետք է դուրս պրծնի թուրք–ադրբեջանական գրկախառնության արանքից։ Դրա կարևորագույն նախապայմանը թուրքական 5–րդ շարասյունից Հայաստանում ձերբազատվելն է։ Կստացվի՞, թե՞ ոչ, կախված է յուրաքանչյուրիցս»։