կարևոր
9196 դիտում, 1 ամիս առաջ - 2024-03-16 12:43
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու

Վրաստանի վարչապետը ժամանել է Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վրաստանի վարչապետին դիմավորել են Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը, փոխարտգործնախարար Սամիր Շարիֆովը, Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը, Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, պաշտոնատար այլ անձինք։

Նախօրեին Իրակլի Կոբախիձեն հայտնել էր, որ Ադրբեջան այցելելուց մեկ շաբաթ անց մտադիր է համանման այց կատարել Հայաստան։ Նա նշել էր, որ հարևան երկրների ղեկավարների հետ մտադիր է քննարկել երկկողմ համագործակցությանն առնչվող բոլոր հարցերը:ա