|
Փոխարժեքներ
26 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Շենիկ բնակավայրի վարչական ղեկավար՝ Կորյուն Գարեգինի Մինասյանը: Նա հրաշալի գործընկեր էր,նախաձեռնող էր, միշտ ոգևորում և ոգեշնչում էր ընկերներին իր խորհուրդներով։ Իր մարդկային բարձր հատկանիշների, աշխատասիրության ու նվիրումի շնորհիվ վայելում էր բոլորի սերն ու հարգանքը:
Մեր խորհին ցավակցություններ ենք հայտնում, հարազատներին, ընկերներին, գործընկերներին,ինչպես նաև Շենիկ բնակավայրի ազգաբնակչությանը՝ անդառնալի կորստի համար:
Շենիկը քեզ երբեք չի մոռանա։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր 55 տարեկան հասակում վախճանվել է Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքապետ Կորյուն Գարեգինի Մինասյանը: Կորյուն Մինասյանի հոգեհանգիստը տեղի կունենա հայրենի Շենիկ գյուղում մարտի 16-ին ժամը 17:00-ից, իսկ հուղարկավորությունը՝ մարտի 17-ին ժամը 13:00-ին։