կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-30 23:47
Հասարակություն

Նա վավերագրում էր մեր ինքնությունը. Վ. Մանուկյանի ցավակցագիրը՝ Ա. Շեկոյանի մահվան կապակցությամբ

Նա վավերագրում էր մեր ինքնությունը. Վ. Մանուկյանի ցավակցագիրը՝   Ա. Շեկոյանի մահվան կապակցությամբ

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ.

«Կյանքից հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Նա ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ ձեռագրերից մեկն էր, որը վավերագրում էր մեր իրականությունը՝ երբեմն սուր սարկազմով ու ցավոտ անկեղծությամբ, բայց այդ իրականությունն ավելի լուսավոր դարձնելու երազանքով։
 
Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը։
 
Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված գրողի ընտանիքին, հարազատներին և նրա գրականության երկրպագուներին»,- նշված է ցավակցագրում։