կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-19 16:46
Հասարակություն

Արդարադատության համակարգի մեծ երախտավորը. ՀՅԴ ՀԳՄ֊ի ցավակցագիրը՝ Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ

Արդարադատության համակարգի մեծ երախտավորը. ՀՅԴ ՀԳՄ֊ի ցավակցագիրը՝ Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ
Խորը ցավով տեղեկացանք Փաստաբանների պալատի նախկին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Սահակյանի մահվան մասին։

Ռուբեն Սահակյանը եղել է ՀՀ Փաստաբանների պալատի առաջին նախագահը՝ 2005- 2013 թթ., մեծ ավանդ ունեցել փաստաբանական ինստիտուտի կայացման գործում:

Ռուբեն Սահակյանն անհաշտ պայքար է մղել արդարադատության հաստատման համար. 1990-ական թվականներին, երբ ՀՀՇ-ական իշխանությունների կողմից կասեցված էր ՀՅԴ գործունեությունը, իսկ դաշնակցական գործիչների դեմ մեծ թափ էին հավաքել քաղաքական հալածանքները, Ռուբեն Սահակյանը մշտապես գտնվել է Դաշնակցության և շինծու մեղադրանքներով հալածվող կամ բանտարկված գործիչների կողքին:

Արդարադատության համակարգի մեծ երախտավորի, ազնիվ և նվիրյալ մարդու՝ Ռուբեն Սահակյանի մահվան կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն ու զորակցություններն է հայտնում նրա ընտանիքին, հարազատներին և մտրիմներին:


ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
19.10.2021 թ.