Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ցավակցական ուղերձ է հղել գրող, հրապարակախոս, ազգային-պետական գործիչ Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ․
76 տարեկանում կյանքից հեռացել է արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս և հասարակական-քաղաքական գործիչ Ավարդ Պետրոսյանը։
Ալվարդը հայ մտավորականի և հայ մարդու այն տեսակն էր, որի կյանքի և գործունեության ցանկացած երես անմնացորդ նվիրում էր հայրենիքին ու մեր պետականությանը։
Բազմաբեղուն ու տաղանդավոր մարդու՝ Ալվարդ Պետրոսյանի գրական ժառանգությունն անառարկելիորեն մնայուն հետագիծ է թողնելու մեր գրական, գեղարվեստական ժառանգության էջերում։ Գրական վաստակի կողքին, նույնքան և գուցե առավել մեր հասարակական- քաղաքական մտքի մեջ Ալվարդ Պետրոսյանը կմնա որպես աննահանջ մտավորական, խիզախ կին, քաղաքացի և կուսակցական ու քաղաքական գործիչ, որի ձայնը չլռեց անարդարության, Հայոց վտանգված պետությանն ուղղված կործանարար օրակարգերի դեմ։ Նրա կեցվածքն արժանապատիվ էր ու աղմուկի մեջ առանձնացող։
Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից անդամագրվելով ՀՅ Դաշնակցությանը՝ Ալվարդ Պետրոսյանը ծառայեց նաև Ազատ, Անկախ և Միացյալ հայրենիք կերտելու՝ մեր հավաքական իղձին։
Երկար տարիներ լինելով ՀՕՄ-ի՝ Հայաստանի կառույցի ղեկավարը, նաև նրա ջանքերով հազարավոր հայ ընտանիքներ մեղմեցին իրենց ցավն ու կորուստը, հենարան ու ջերմություն ստացան։
Դաշնակցության մեծ ընտանիքի և մեր ամբողջ հասարակության համար Ալվարդ Պետրոսյանի մահը կորուստ է։
Ցավակցում ենք, կիսում կորստի վիշտը՝ համոզումով, որ նա՝ որպես ճշմարիտ մտավորական և հրապարակախոս, կմնա մեր ժամանակների անաչառ, աննահանջ և սկզբունքային անհատներից մեկը, մեր ինքնության ու պետականության սրտացավ ձայնը։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
11.03.2022 թ.