|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Հակառուսական ևս մեկ քայլի պաշտոնական մեկնարկը տրված է։ Զվարթնոց օդանավակայանում պետք է ամբողջությամբ ծառայություն իրականացնեն Հայաստանի ծառայությունները, սահմանապահ զորքերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Պարզվում է՝ Հայաստանն այս մասին պաշտոնական նամակով տեղեկացրել է ՌԴ-ին։ Լրագրողների Հարցին՝ ինչո՞ւ այս հարցն առաջացավ հիմա, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջական վերահսկողություն իրականացնելու համար»:
Նշենք, որ այսօր՝ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանին հայտնի չեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ որևէ որոշում։