կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-15 22:24
Հասարակություն

Դատախազությունը կստուգի ՕԵԿ պատգամավորի հայտարարությունը` սահմանապահներին ուղարկվող սնունդը տեղ չհասնելու մասին

Դատախազությունը կստուգի ՕԵԿ պատգամավորի հայտարարությունը` սահմանապահներին  ուղարկվող սնունդը տեղ չհասնելու մասին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Դոխոլյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում արել է հետևյալ գրառումը՝ «Հարգելի ընկերներ, այն մարդիկ, որոնք մեծ քանակությամբ օգնություն են ուղարկում մեր սահմանապահներին, ցանկալի կլինի որ Ձեր մեքենաներով տեղափոխեք և հանձնեք մեր զինվորներին։ Այլապես`

1.Միջնորդ օղակները հավաքում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից տարաբնույթ օգնությունները, ամբողջը ուղարկում են իրենց կողմից և համապատասխան գումար դուրս գրում իրենց բյուջեից։

2.Օգնությունները վաճառվում են Հայաստանի կամ Արցախի խանութներում։ Պետք է հաշվի առնել, որ նմանատիպ իրավիճակներում ոմանք մեծ գումարներ են աշխատում.......»,

 Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ասվածի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ վերոնշյալ տեղեկատվության իսկությունը ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով: