Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ենթադրությունները, թե իբր Մոսկվան առաջարկել է Երևանին ամբողջությամբ դուրս բերել սահմանապահներին Հայաստանի տարածքից, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մայիսի 8-ին Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ ամենատարբեր շահարկումների մեծ ծավալ եմ տեսնում։ Այն ենթադրությունները, թե իբր ռուսական կողմն առաջարկել է ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանի տարածքից՝ իրականությանը չի համապատասխանում»,- նշել է նա։
«Այլ աղբյուրներում մենք տեսնում ենք, որ սահմանապահների դուրսբերումն իրականացվում է Երևանի և Բաքվի միջև համատեղ սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին համաձայնագրի շրջանակներում։ «Այս ամենը շահարկումներ են։ Իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների բանակցությունների ընթացքում հայկական կողմի խնդրանքով քննարկվել է ռուս սահմանապահների դուրսբերումը Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ադրբեջանին սահմանակից մի շարք միջոցառումների իրականացման հետ կապված»,- նշել է Զախարովան։