կարևոր
2626 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 11:26
Հասարակություն

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու ուղղությամբ․ Գևորգ Դանիելյան

Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու ուղղությամբ․ Գևորգ Դանիելյան

Իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքում էջում գրել է

«Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին խնդրում եմ կամավոր, առանց հրահանգների սպասելու, համակարգված միջոցներ ձեռնարկել Արցախի կայքերը վերականգնելու, եղած տեղեկատվությունը առավել ապահով կրիչների վրա տեղափոխելու ուղղությամբ: Որպեսզի փաստաթղթային արխիվային նյութերն ամբողջովին չընկնեն թշնամու ձեռքը, ոչնչացվել են, ընդ որում, խոսքը անգամ այնպիսի իրավական ակտերի մասին է, որոնց մի մասը չկա նաև սոցցանցերում: Եղած պաշտոնական կայքերը հաշված ժամերի ընթացքում փակվել են ադրբեջանական իշխանությունների կողմից: Խնդրում եմ, ելակետ ընդունեք այն, որ այդ նյութերը չափազանց կարևոր են (փակագծերը դեռ բացել հնարավոր չէ), դրանց արժեքը անգնահատելի է, չի կարելի թույլ տալ, որ իսպառ ոչնչացվեն այդ փաստաթղթերի աղբյուրները․․․»։