կարևոր
3790 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-19 19:54
Քաղաքական

Փաշինյանի հակահայկական, հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը մտնում է եզրափակիչ փուլ․ վերլուծական

Փաշինյանի հակահայկական, հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը մտնում է եզրափակիչ փուլ․ վերլուծական

Նիկոլ Փաշինյանը, հանուն սեփական կաշվի փրկության, Հայաստանը դրել է Ռուսաստան-Արևմուտք, Իրան-Արևմուտք աշխարհաքաղաքական բախման զոհասեղանին:

Իրանից ուղիղ տեքստով ասացին, որ չեն ողջունում ԵՄ դիտորդների ներկայությունը ՀՀ սահմաններին: Իրանը ստիպված էր այդպես վարվել, քանզի դիվանագիտական լեզուն սրանք կարծես թե չեն հասկանում կամ իրենց չհասկացողի տեղ են դնում: Ինչպես հայտնի է՝ ուղիղ խոսքը հայտնի կենդանուն են ասում:

ԵՄ դիտորդների մասով բացասական էր արտահայտվել նաև Կրեմլը: Ու եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ անվտանգության և գոյության երաշխավորներն այս պահին Իրանն ու Ռուսաստանն են, ապա Նիկոլի խաղը մեզ համար դառնում է խիստ վտանգավոր:

Նիկոլն այս ամենը հասկանում է, բայց այդուհանդերձ գնում է այդ ճանապարհով: Ինչպես վերևում նշեցինք՝ սեփական կաշին փրկելու համար: Գինը լինելու է Հայաստանի գոյությունը: Ավելի ճիշտ՝ չգոյությունը:

Նիկոլը դրսում պարտավորություն է ստանձնել՝ Հայաստանը հակառուսական ու հակաիրանական տարածք դարձնելու, և հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ:

Նրա մյունխենյան վերջին այցն ու արված հայտարարությունները ևս այդ գծի մեջ էին: Նիկոլ Փաշինյանը փաստացի պատերազմ հայտարարեց Ռուսաստանին՝ պաշտպանելով Ուկրաինային: Եվ դա այն դեպքում, երբ Ուկրաինան և՛ Արցախի, և՛ Հայաստանի հարցերում բացահայտ ադրբեջանամետ ու հակահայկական քաղաքականություն է որդեգրել:

Նիկոլի դրսի տերերին դա չի հետաքրքրում և իրենք Նիկոլից պահանջում են սահակաշվիլիություն, զելենսկիություն անել: Նիկոլն էլ անում է՝ հայտարարելով, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նիկոլը կարող էր չանդրադառնալ ռուս-ուկրաինական հակամարտության թեմային կամ գոնե չեզոք դիրքորոշում պահել: Բայց նա նախընտրում է հակամարտության մեջ կողմ բռնել: Ուկրաինայի կողմը: Թե ինչ ենք մենք դրանից շահելու կամ կորցնելու, ակնհայտ է:

Նիկոլն այս ամենին ավելացնում է նաև թուրք-ադրբեջանական և դրսի այլ տերերի պահանջով ՀՀ-ն ՀԱՊԿ անդամակցությունից դուրս բերելու հարցը: Հենց այդ հարցի լուծման համար էլ նա սահմանադրական փոփոխությունների է գնում: Դաժան խաղը մոտենում է ավարտին:

Աղբյուրը՝ 7or.am