կարևոր
3943 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-03 18:04
Քաղաքական

Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին․ Արմեն Աշոտյան

Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին․ Արմեն Աշոտյան

168.am-ը գրում է․

Քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

Արտուշ Հարությունյանը հարցրել է․ «Հայոց պատմություն» եզրույթը Փաշինյանը ցանկանում է փոխել «Հայաստանի պատմություն»-ով։ Վտանգները պարզ են, բայց ավելի խորքային կբացատրե՞ք՝ որտե՞ղ է սա ցանկանում մեզ դեմ տալ»։

«Փաշինյանի այդ նախաձեռնությունն ավելի խոշոր դիվերսիայի հերթական արարն է, որ գալիս է լրացնելու Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, Արարատից հրաժարվելու, Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարելու, Հայաստանի Անկախության հռչակագիրը չեղարկելու, զինանշանը և օրհներգը փոխելու, դասագրքերում մեր պատմությունը խեղաթյուրելու, բանակը վարկաբեկելու և բազում այլ գործողություններ, որոնք ունեն ընդհանուր մեկ ռազմավարական նպատակ՝ փոխել հայի ինքնությունը։

Նույն օպերայից է նաև Նիկոլի կողմից տարվող մեկ այլ քայքայիչ քաղաքականություն՝ պոկել պետությունը Հայրենիքից և հակադրել իրար այդ երկու՝ իրականում օրգանապես կապված արժեքները։ Եթե հայ ժողովուրդը չի փոխում Փաշինյանին, նա է փոխելու հայ ժողովրդին։ Սա է դառը իրականությունը, որի վերջնարդյունքում Նիկոլը հույս ունի հավերժացնել սեփական ռեժիմը։ Պատկերավոր ասած, Փաշինյանը բռնի «սեռափոխության» է ենթարկում մեր ժողովրդին` հայերից կերտելով «տրանս-ինքնության» լաբորատոր ճագարներ»,- պատասխանել է Արմեն Աշոտյանը։