Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ՔՊ-ի հերթական բոլշևիկյան, դակիչ ու խայտառակ վարքագծից ու անորակ, փնթի և ոչ մասնակցային «օրենսդրական» գործունեությունից» խիստ վրդովմունք է հայտնել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Բանն այն է, որ ԱԺ-ի փետրվարի 27-ի նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ներկայացրած «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցամամբ և ամբողջությամբ ընդունելու հարցն էր, սակայն մինչև հարցի քննարկումը լրամշակված նախագիծը առկա չի եղել ոչ տպված տարբերակով, ոչ էլ կայքում։
Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից բարձրաձայնեց, որ նախագծի լրամշակված տարբերակը ստացել էր դրանից ընդամենը րոպեներ առաջ, ոչ այն պատճառով, որ ինքն աշխատանքի չէր գնացել կամ զլացել էր կամ բավարար հետաքրքրություն չէր ցուցաբերել, այլ պարզապես տեխնիկապես այն չկար, կայքում էր անգամ բացակայում։
«Այսպես չի՛ կարելի աշխատել։ 15-ից ավելի առաջարկություններ եմ ներկայացրել, կարծում եմ մի մասն ընդունվել են։ Էսպես թռուցիկ անցա և տեսա, որ կան նաև ընդունվածներ, բայց իմ առարկությունը, իմ վրդովմունքը վերաբերում է ոճին։ Օրենսդրական դաշտը լրջագույն ուսումնասիրության, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է։ Ոտքի վրա, անորակ օրենսդրությամբ՝ չի կարելի մի նշան ստանալ, որ մի գործ արեցինք։ Հիմա ես ի՞նչի մասին խոսեմ։ Նվազագույնը 20 րոպե պիտի ունենայի ու համեմատեի։ Սկզբունքային խնդիրները, որոնք տեսել եմ, որոնց մասին բարձրաձայնել եմ, էստեղ արտացոլվե՞լ են, թե՞ ոչ, ուղղակի էսպես չեն աշխատում, պարոն Քոչարյա՛ն։ Մեղքի ծանրագույն բաժինը ձերը չէ, կառավարությանը չէ, այլ ԱԺ-ինը, որը պետք է հանգամանալից, նախանձախնդիր և բովանդակային խորությամբ աշխատել»։
Գալստյանը նշել էր, որ 4-րդ կամ 5-րդ օրենքի առնչությամբ է, որ նման փնթիություն է նկատում, որը պատգամավորի ձևակերպմամբ՝ վարկաբեկում է ԱԺ-ի նկատմամբ։
Պատգամավորն այս մասին նաև գրառում է կատարել ֆեյսբուէյան էջում՝ նշելով, որ ՔՊ-ն հենց այսպես էլ «աշխատում է» բոլոր ոլորտներում․ դրա համար էլ ունենք այն, ինչ ունենք»։