|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ չի հարուցել մետրոյում Նիկոլ Փաշինյանի վարքագծի առնչությամբ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից «Փաստինֆո»-ի հետ զրույցում պարզաբանել են, որ քաղաքական գործիչների վարքագծի վերաբերյալ վարույթների հետևանքը, որպես այդպիսին, լինում է այն, որ պաշտոնատար անձը հրապարակավ պարզաբանում կատարի և նկատի ունենալով, որ այս դեպքում վարչապետն արդեն հրապարակավ հայտարարությամբ հանդես եկել է, այսինքն, հետևանքը, որը վարույթի արդյունքում կարող էր վրա հասնել՝ արդեն վրա է հասել, վարույթ չի հարուցվել։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոնում վիճել է Արցախից բռնի տեղահանված Արմինե Մոսիյանի հետ, երբ կինը հրաժարվել է ընդունել Փաշինյանի կողմից առաջարկվող քարտեզի մակետը և դիրքորոշում ներկայացրել։ Փաշինյանը սկսել է բղավել երեխայի հետ մետրոյում գտնվող կնոջ վրա, մատ թափ տալ և արցախցիներին անվանել փախածներ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։