Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը, բացի Երևանում Թուրքիայի դրոշն այրելու մասին հայտարարությունից, ևս մեկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձի վերաբերյալ:
Միջանկյալ նշենք, որ Թրամփը, հետևելով նախկին նախագահ Օբամայի օրինակին, հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ փոխարենն ասելով՝ «Մեծ եղեռն»:
Ագրեսիվ հայտարարության մեջ, ակնարկելով Հայ Դատի կառույցներին, Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է. «1915 թվականի մասին ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ սխալ տեղեկությունների և սահմանումների առկայությունը, ըստ երևույթին, պայմանավորված է մի շարք արմատական հայկական շրջանակների՝ տարիներ շարունակ այդ երկրում քարոզչության միջոցով իրականացրած ապատեղեկատվությամբ»:
Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի նոր ղեկավարությունը «բոլոր կողմերի վշտերը հաշվի առնող մոտեցում կցուցաբերի»:
Բացի այդ` նախարարությունը Թրամփի ուշադրությանն է ներկայացրել Ստամբուլի հայոց պատրիարքարանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որի հետ, ի դեպ, Թուրքիայի իշխանությունները ոչ մի առնչություն չունեն:
«Մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի ղեկավարությանը հիշեցնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանյան հայերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառման մասին, որը արժանավայել և հարգանքի արժանի կերպով տեղի է ունենում Ստամբուլի հայոց պատրիարքարանում»,- նշվել է հայտարարության մեջ:
Նախարարությունը նաև հիշեցրել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձի մասին: «Այդ ուղերձը ներկայացնում է այս հարցում Թուրքիայի ցուցաբերած դիրքորոշումը»,- ասվել է հայտարարության մեջ: