Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից կարելի է ընթերցել Դրօշակի 2024 թ. փետրվարի համարը: Փետրվար ամիսը, հիշարժան իրադարձությունների առումով, խորհրդանշական արժեք ունի հայության համար: Այդ յուրահատուկ շունչը ընթերցողը կզգա ծանոթանալով պաշտոնաթերթի ներկա համար հետ՝ շապիկի առաջին էջից մինչև վերջին էջը: Փետրվարյան սույն համարի «Առաջնորդողի» վերնագիրն է «Ինչո՞ւ իշխանափոխություն տեղի չի ունենում»: Հոդվածում փորձ է արվում հիմնական մի քանի գործոնների ազդեցությամբ բացատրել, թե ինչու տեղի չի ունենում քաղաքական իշխանափոխությունը, երբ այն հասունացած պահանջ է Հայաստանի բնակչության մեծամասնության համար:
Երկրի ներքին մթնոլորտի ու գործընթացների պատճառները Մանվել Մկրտչյանը պարզաբանում է քննության նյութ դարձնելով հասարակության մեջ իշխող մտայնությունները, ինչպես և դրանց օրինաչափությունները:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական գործընթացներին՝ ներկայացնում է դրանց վրա արտաքին շահագրգիռ ուժերի ներգործությունը, որոնցով էլ պայմանավորված է տվյալ գործընթացների առկա վիճակը:
Հայության համար փետրվար ամսին տեղի ունեցած ամենանշանակալից և պատմական իրադարձություններից մեկն է 1921 թվականի Փետրվարյան ապստամբությունը: Խմբագրությունը այս առիթով վերահրատարակել է «Դրօշակի» 1926 թվականի մարտի համարում ազգային-պետական նշանավոր գործիչ Կարո Սասունու հոդվածը: Լինելով Փետրվարյան իրադարձությունների ուղղակի և ակտիվ մասնակիցներից մեկը Սասունին իր հոդվածում ներկայացնում է ապստամբության բռնկման դրդապտճառները, ընթացքը, ինչպես և ազգային վեհ ծառացման պատմական նշանակությունը:
Ուշագրավ բազմաբնույթ այլ հոդվածների շարքում, որոնք անպայման կհետաքրքրեն ընթերցողներին, փետրվարի այս համարում տեղ է գտել նաև գրականագետ Դավիթ Գասպարյանի հոդվածը, որը վերնագրված է. «Չարենցը քաղաքական մեղադրյալ՝ նացիոնալիստ, դաշնակցական ժողովրդի թշնամի»: Առաջի հայացքից ներկայացվող նյութը չի առնչվում 1920 – ականների, 1980 ականների և մեր օրերի անցքերի հետ, սակայն ակնհայտ է բոլոր այս իրադարձությունների օրգանական ներքին կապը՝բռնության երևույթը հայ ժողովրդի ազգային և մարդկային իրավունեքների, նրա արժեքների և ազատությունների դեմ: Անկախ նրանից, թե ում դեմքով են հանդես գալիս այդ իրավունքը բռնաբարող, հայության զանգվածներին ու անհատ գործիչներին քաղաքական հալածանքների ենթարկող դահիճները:
«Դրօշակ»ի 2024թ երկրորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո: