Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
Մասնավորապես, ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։