Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արարատի մարզի 49-ամյա բնակչի կողմից նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2021 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում, 49-ամյա տղամարդը, գնալով նախկին կնոջ բնակության վայր, ընտանեկան անախորժությունների պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում իր հետ նախապես վերցրած ինքնաշեն դանակով, նախկին կնոջը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է վերջինիս որովայնի առաջային հատվածին, սակայն դանակի սրածայրը կոտրված լինելու հետևանքով կնոջը թափանցող մարմնական վնասվածք չի պատճառվել: Շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 49-ամյա տղամարդը փորձել է նույն դանակով կրկին հարվածել նախկին կնոջը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում՝ տանը գտնվող դստեր և որդու միջամտության արդյունքում, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: