Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանի սպանության մեղադրանքով հետախուզվող 27-ամյա երիտասարդը:
2017թ. նոյեմբերի 30-ին Երևան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կտրած-ծակած մարմնական վնասվածքներով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Պարզվել է մահացածի ինքնությունը, ով հանդիսանում է Գագիկ Հովհաննիսյանը՝ ծնված 1953թ., նույն տան բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո եկել է տուն, փաստական տվյալներ են ձեռք բերվել վիճաբանության շարժառիթի, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ: Խուզարկություն է կատարվել վերջինիս բնակարանում, որտեղ հայտնաբերվել են արյունոտ շորեր:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ 27-ամյա երիտասարդին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում:
Վերջինս ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և կալանավորվել։ Մեղադրյալը ցուցմունք է տվել դեպքի շուրջ, ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։
Իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։