կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 17:04
Հասարակություն

Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով կալանավորվել է համածառայակիցը

Ժամկետային զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան գործով կալանավորվել է համածառայակիցը

Զինծառայող Արտյոմ Մելքոնյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Ա.Ա-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ծառայակցի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: