|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Զինծառայողի հրազենային վիրավորում ստանալու վարույթի շրջանակում համածառայակցին մեղադրանք է ներկայացվել, վերջինս կալանավորվել է։ Այս մասին տեղեկացրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«2023թ. հունվարի 29-ին զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից համածառայակցին ամրակցված ինքնաձիգը լիցքաթափելիս արձակված կրակոցից վերջինիս վիրավորում ստանալու դեպքի առթիվ ՀՀքննչականկոմիտե ի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասով դիրքի ավագի օգնականին ներկայացվել է մեղադրանք։
Վարույթն իրականացնող մարմնի կողմից դատարան միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են»,- հայտնել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 29-ին, նախնական տվյալներով զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: