Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Էս ամեն ինչն ինչի՞ համար եմ ես ասում և անում, նրա համար, որ ես դավաճա՞ն եմ, նրա համար, որ երազել եմ ամբողջ կյանքս... կամ օտարերկրյա գործակա՞լ եմ, որ երազում ա` էլ ինչ հող տա՞ որևէ մեկին: Մարդիկ կան, որ կարող են, իհարկե, տենց մտածել: Բայց ես սա անում եմ մի բանի պատճառով. հասկանում եմ, որ այն ճանապարհը, որի մի մասը նաև ես եմ վերցրել իմ վրա, եթե շարունակենք, այ էդ ժամանակ հայրենիքը կկորցնենք: Որովհետև, ի վերջո, պե՞տք է խոսել ճշմարտության լեզվով: Այն ռեժիմը, երբ մենք հավաքվում ենք ու սկսում ենք առանձին մոլորակ սարքել, ու մտածում ենք, որ մենք առանձին գլոբուսի վրա պետք է ապրենք և մեր գլոբուսից մեր ճշմարտությունները պարտադրենք աշխարհին, չի լինելու, նման բան չի լինելու»,- Մյունխենում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ իր հասցեին հնչող մեղադրանքներին պատասխանեց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։