|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ազգային ժողովի պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանն ակնարկել է, որ Ազգային Անվտանգության Ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օտարերկրյա գործակալ է:
Նա, մասնավորապես, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով»:
Հակոբյանը նաեւ ակնարկել է, թե գաղտնալսել են Վանեցյանի եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու եւ հետագայում երիտ-հանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:
Հարցին, թե արդյոք գլխավոր դատախազն ունի տեղեկատվություն Վանեցյանի գործակալ լինելու մասին, Արթուր Դավթյանը պատասխանել է, որ իր տեղեկությունները իրենց արտահայտումը պետք է գտած լինեն նախ՝ քրեական գործերում կամ քրեական վարույթներում, իսկ նման քրեական վարույթ չկա: