|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ադրբեջանում հրամանատարաշտաբային զորահավաքային զորավարժություններ են անցկացվում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ ՊՆ-ին հղումով, զորավարժությունների ընթացքում միջոցառումներ են իրականացվում ընդունման կետերի տեղակայման, անձնակազմի ընդունման գործընթացի ուսումնասիրության, ստորաբաժանումների մոբիլիզացիոն համալրման և մարտական համակարգման կազմակերպման, օպերատիվ նշանակության տարածք տեղափոխման և այդ տարածքում հաշվարկների տեղաբաշխման հստակեցման ուղղությամբ:
Բացի այդ, ձեռնարկվել են օպերատիվ տարածքի գրավման և հարձակողական գործողության կազմակերպման գործողություններ, լսվել են հաշվետվություններ կատարված գործողությունների մասին։
Զորավարժությունների նպատակն է հստակեցնել մոբիլիզացիոն ռեսուրսները և ընթացիկ մոբիլիզացիոն գործողությունները համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին: