կարևոր
2440 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-15 16:19
Քաղաքական

Մեր այցի ժամանակ ԱՄՆ-ում 2 բանաձևի նախագիծ ընդունվեց․ Արտակ Բեգլարյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը «120 000 պատճառ կոալիցիայի» աջակցությամբ Վաշինգտոնում մասնակցել էին Միջազգային կրոնական ազատության համաժողովին, ելույթներ ունեցել տարբեր հարթակներում և ներկայացրել Արցախի ժողովրդի ցեղասպանության հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության ու այլ իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ՝ նրանք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ Կոնգրեսում շուրջ 60 կոնգրեսականների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ցեղասպանության մանրամասներն ու հետևանքները, ընթացիկ վիճակը, ինչպես նաև հորդորելով Կոնգրեսին կիրառել գործնական մեխանիզմներ Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով։

Հրավիրված ասուլիսի ժամանակ Արտակ Բեգլարյանն ասաց, որ ԱՄՆ-ում բարձրաձայնել են նաև Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի պատասխանատուներին միջազգային պատասխանատվության ենթարկելու հարցերը։ Այս առումով բանաձևերի նախագծեր են ընդունվել։ 

Մանրամասն՝ տեսանյութում։