|
Փոխարժեքներ
03 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան։ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը հայտարարություն է տարածել։
«Սիրելի ընկերներ,
Բոլորիս համար դժվար օրեր են։ Գագիկ Գինոսյանի մահն անժամանակ էր և ցնցել է բոլորիս։
Սակայն մենք չպիտի մոռանանք, թե որն է նրա սահմանած առաքելությունն ու նպատակը, և հավատարիմ մնանք դրանց։ Գագիկ Գինոսյանի արված աշխատանքը պետք է շարունակվի նաև հիմա։ Վստահ ենք՝ այդպես կուզեր նա։
Իր հետ մշակած ծրագրերի ընթացքը մենք իրավունք չունենք դադարեցնելու։ Դրանք պետք է հատ-հատ դառնան իրականություն։ Ուստի, Դոնի Ռոստովի և Սանկտ-Պետերբուրգի մեր մենահամերգները կկայանան։
Համերգները հանդիսանալու են Գագիկ Գինոսյանի նպատակների, գաղափարների և կիսատ մնացած գործերի նոր սկիզբ, որը մեզ բոլորիս համախմբելու է գերագույն գլխավոր նպատակի շուրջ՝ պարի միջոցով մեր ինքնությունն ու հայրենիքը ճանաչելու, և որպես հետևանք՝ տերը դառնալու մեր հայրենիքին և մեր ինքնությանը։
Համերգները նվիրվելու են հայու տեսակ Գագիկ Գինոսյանի ասպետականությանը, ոգուն, ինչպես նաև նրա կողմից առաջ քաշված գաղափարների տարածմանը»։